Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

Taiwan Excellence-ը մասնակցում է WCIT 2019 համաժողովին՝ ներկայացնելու Թայվանի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան

WCIT* 2019-ի ոսկե հովանավոր Taiwan Excellence-ը մասնակցում է աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկին՝ ներկայացնելու Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան: Թայբեյի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովելու են Taiwan Excellence և Smart Taiwan տաղավարները, որոնց միացել են Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) և Թայբեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միությունը (CISA)-ը:

Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը  10:00-ին, Smart Taiwan տաղավարում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք1):  Միջոցառմանը ներկա կլինեն Թայբեյի տնտեսական հարցերի փոխնախարար Չուան-նենգ Լինը, Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի (TAITRA) նախագահ Ջեյմս Հուանգը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) և Թայբեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության (CISA)նախագահ Իվոն Չուին, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ և WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Թայբեյը հայտնի է տեղեկատվական և հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում միանշանակ ուշադրության կենտրոնում կլինի ներկայացվող նորարար ու մրցանակակիր արտադրանքը: Այս անգամ Taiwan Excellence և Smart Taiwan տաղավարներում կներկայացվի 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում է՝ CyberLink-ի խաչաձև հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի և NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ և ամենաճշգրիտ ալգորիթների շարքում: Մեկ այլ արտադրանք է AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ և հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար: Կներկայացվի նաև BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը և շատ այլ հրաշալիքներ:

Ներկայացված են լինելու ինտեգրված նորարարական տեխնոլոգիական ապրանքներ, որոնք նախատեսված են ավելի հարմարավետ դարձնելու սպառողների կյանքը և արժանացել են Taiwan Excellence հեղինակավոր մրցանակին, որը Թայբեյի Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) և տնտեսական հարցերի նախարարության (MOEA) նախաձեռնությունն է: Ամենամյա Taiwan Excellence մրցանակաբաշխությունն ընտրում է հետազոտության և զարգացման, դիզայնի, որակի և մարքեթինգի ոլորտներում ամենանորարար արտադրանքը:

ԶԼՄ հարցումների համար դիմել  Լիանա Խաչատրյանին՝ +374 77 789 659 կամ էլ. փոստ՝ [email protected]

###

*Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Կոնգրեսի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ թվային դարաշրջանի էվոլյուցիայի վերաբերյալ: 40 տարի շարունակ ՏՀՏ ոլորտի ղեկավարները, գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն մշակողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտի ներկան ու ապագան: WCIT 2019-ը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը Երևանում և կներառի սեսիաներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած արհեստական բանականությունից, վիրտուալ իրականությունից, խելացի քաղաքներից մինչև կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն և այլն:

Taiwan Excellence

Taiwan Excellence-ը ներկայացնում է Թայբեյի ամենանորարար արտադրանքը, որը սպառողների համար մեծ արժեք է ներկայացնում: Այս խորհրդանիշը կրող բոլոր արտադրատեսակներըTaiwan Excellence մրցանակաբաշխության մրցանակակիրներ են, որոնք արտադրվում են Թայբեյում և ընտրվում են հետազոտության և զարգացման, դիզայնի, որակի և մարքեթինգի չափանիշների հիման վրա: 1992-ին Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) նախաձեռնությամբ մեկնարկած Taiwan Excellence-ը ճանաչում է ստացել աշխարհի ավելի քան 100 երկրում:

Թայբեյի Արտաքին առևտրի բյուրո (BOFT)

Թայբեյի տնտեսական հարցերի նախարարության ներքո գործող Արտաքին առևտրի բյուրոն (BOFT) պատասխանատու է արտաքին առևտրի և տնտեսական համագործակցությունը կարգավորող քաղաքականության և կանոնակարգերի իրականացման համար: Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) դերըկանոնավոր ճշգրտվել է անընդհատ փոփոխվող միջազգային տնտեսական և առևտրային միջավայրի պահանջները բավարարելու համար: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) ուղղորդում և համագործակցում է Արտաքին առևտրի բյուրոյի (BOFT) հետ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բազմաթիվ գովազդային առևտրային ծրագրեր և այլ գործողություններ իրականացնելիս:

Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդ (TAITRA)

Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հիմնադրվել է 1970-ին՝ խթանելու արտաքին առևտուրը: Այն Թայբեյում ամենախոշոր կիսակառավարական, շահույթ չհետապնդող առևտրի խթանման կազմակերպությունն է: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հովանավորում են կառավարությունը, արդյունաբերական ասոցիացիաները և մի շարք առևտրային կազմակերպություններ, իսկ խորհուրդն աջակցում է թայվանական ձեռնարկություններին և արտադրողներին՝ ամրապնդելով նրանց միջազգային մրցունակությունը և հաղթահարելով նրանց առջև ծառացած մարտահրավերները արտաքին շուկաներում: Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդն (TAITRA) ունի լավ համակարգված ավելի քան 1200 միջազգային մարքեթինգի մասնագետների առևտրի խթանման և տեղեկատվական ցանց, որոնք աշխատում են նրա Թայբեյի գլխամասային գրասենյակում և աշխարհի 68 գրասենյակներում: Քույր կազմակերպությունների՝ Թայբեյի առևտրի կենտրոնի (TTC) և Թայբեյի համաշխարհային առևտրի կենտրոնի (TWTC) հետ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը (TAITRA) խթանման արդյունավետ ռազմավարությունների միջոցով ստեղծել է առևտրի լայն հնարավորություններ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում