ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով: Փարիզյան ակումբը պատրաստ է 38 մլն ֆունտ վճարել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Այդ մասին է հայտնում Daily Mail-ը:
«Տրանսֆերային գործարքների մեծ մասը, այդ թվում նաև Դավիդ Լուիսի իրավունքների վաճառքը, լոնդոնցիները կիրականացնեն մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը»,- փոխանցում է պարբերականը:
Նշվում է, որ ակումբները բանակցություններ կսկսեն «Չելսի»-ի և ՊՍԺ-ի միջև կայանալիք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք պատասխան հանդիպումից հետո:
Ֆուտբոլիստի ծառայություններով էր հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն:









































