ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տղամարդ է ծեծի ենթարկվել, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսով գլխարկով է եղել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ «Make America Great Again»՝ «Կրկին հզորացնենք Ամերիկան» կարգախոսը ռուսերենով է գրված եղել:
Վիճաբանությունը տեղի է ունեցել ռեստորաններից մեկի զուգարանում: 32-ամյա Դևիդ Դելգադոն տուժողի դեմքին հարվածներ է հասցրել, իսկ հետո շարունակել է ծեծել նրան, երբ նա ընկել է: Դրանից հետո տղամարդը գողացել է գլխարկը և փախուստի է դիմել: