Դոնեցկում ցուցարարները զավթել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության տեղի շենքը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ շենքը պարագծով ամրացվում է, անցկացվում է արխիվա-փաստաթղթային բազայի և նյութատեխնիկական համալիրի ուսումնասիրություն:
Կիրակի ռուսամետ ակտիվիստները գրավել էին Դոնեցկի մարզային վարչակազմի շենքը, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ վերցրել Լուգանսկում Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքը:
Հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Լուգանսկում զավթել են Ուկրաինայի Ազգային բանկի շենքը: Հաղորդվում է, որ ցուցարարները քաղաքի փողոցներում բարիկադներ են կառուցում:








































