ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած խոսել է ֆեյք լուրերի և ամերիկյան լրատվամիջոցների մասին: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Թրամփի խոսքերով, ներկայումս լրատվամիջոցները խելագարվել են:
«Լրատվամիջոցները խենթ են, նրանք խելագարվել են»,- շեշտել է Թրամփը:
Նա նշել է, որ ֆեյք լուրերը նման են օձերի ու ալիգատորների:
Ավելի վաղ, Թրամփը Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին է անվանել ֆեյք լուրերը:
Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան լրագրությունը հասել է «նոր հատակի»: