Բրիտանիայում «ննջասենյակների հարկ» են ներմուծել, որը փորձագետները անարդյունավետ միջոց են համարում:
Այդ հարկը ներմուծվել է 2013 թվականի ապրիլի 1-ից։ Նպատակը եղել է սոցիալական կացարանի առավել արդյունավետ օգտագործումը։ Քիչ ապահովվածներն ու գործազուրկները, որոնք սոցիալական կացարանում ունեն «ավելորդ» ննջասենյակ, կորցնում են կոմունալ նպաստների 14%-ը, երկու և ավելի լրացուցիչ ննջասենյակների դեպքում՝ 25%-ը։
«Ներմուծված հարկը երկու նպատակ ունի՝ սոցիալական վճարներից խնայել 500 ֆունտ ստերլինգ և լուծել վերաբնակեցման խնդիրը»,- գրում է Guardian-ի սոցիալական հարցերով մեկնաբան Պատրիկ Բատլերը:









































