Wednesday, 01 05 2024
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար

Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը չորս ոչիշխանական ուժերին առաջարկեր կառավարություն ձևավորել (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ենք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

– Երկրի թիվ մեկ իրադարձությունը վարչապետի հրաժարականն է: Նա Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանին ներկայացրել է հրաժարականի դիմում, և Սերժ Սարգսյանը ընդունել է այն: Ձեր տպավորությամբ, Ձեր առաջին ընկալմամբ՝ պատճառները ներքի՞ն են, թե՞ արտաքին:

 – Ասեմ հետևյալը՝ դա անակնկալ չէր, և միևնույն է՝ դա վաղ, թե ուշ, տեղի ունենալու էր, դրա պատկերը երևում էր:

 – Վաղ թե ուշ ասելով հենց այս…

 – Մոտ ժամանակներս: Դա կլիներ կամ 28-ից հետո, կամ մինչ այդ:

 – Այսինքն՝ դա պայմանավորում եք չորս  ոչ իշխանական ուժերի…

 – Ներքին քաղաքական գործընթացներով, որոնք հնարավոր է ծավալվեին ապրիլի վերջին, մայիսի սկզբին: Կարծում եմ՝ շատ ճիշտ էր, որ հենց հիմա դա տեղի ունեցավ:

 -Ո՞ւմ համար էր ճիշտ:

  – Ե՛վ իշխանությունների, և՛  ընդդիմության, որը  հենց այս հարցով պատրաստվում էր հասարակությանը ոտքի հանել և ինչու չէ՝ ԱԺ-ում  բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Կարծում եմ՝ այդ երկու դեպքերը որպեսզի կանխվեին, նախագահը ճիշտ վարվեց, և միևնույն ժամանակ, ըստ էության, քաղաքական գործընթացը հասունացել էր:

 – Սրանով ավելի ամրացա՞վ, թե՞ թուլացավ Սերժ Սարգսյանը:

 – Գիտեք ինչ, ամեն ինչ կերևա հետագա գործողություններից: Եթե պետք է տեղի ունենա զուտ անձերի փոփոխություն, ապա այդ դեպքում, ըստ իս,  իշխանությունները, այդ թվում նաև՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ մի կերպ չեն ուժեղանա: Եթե անձերի փոփոխության հետ միասին լինի նաև մոտեցումների փոփոխություն՝ ծրագրերի, ընդհանոր տնտեսական քաղաքականության, արտաքին ու ներքին քաղաքականության նկատմամբ, ապա այդ դեպքում հնարավոր է, որ տեղի ունենա իշխանությունների և առաջին հերթին՝ հանրապետության նախագահի դիրքերի ուժեղացում:

 – Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ սա իրենց նվաճումն է, իրենց հաղթանակն է, և ինչու չէ՝ այդ ուժերից մեկը՝ Լևոն Զուրաբյանը, հայտարարել էր, որ  ոչինչ չի խանգարում  այս պահից ի վեր պահանջելու նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն՝ այն համակարգային փոփոխությունը, որի մասին գոնե խոսում են չորսից երկուսը՝ «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը: Այդպիսի հնարավոր զարգացում տեսնո՞ւմ եք, օրինակ՝ որպեսզի այնտեղ տրոհում լինի, և Դաշնակցությունն ու Բարգավաճը մասնակցեն կառավարության ձևավորմանը:

 Ի դեպ, իշխանությունը չի էլ բացառել, որ կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն, և նրանք, ովքեր ավելի ռադիկալ մոտեցումներ ունեն, նրանք  մնան հրապարակում:

 – Սա չպետք է գնահատել որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն: Սա պետք է համարել իրավիճակի ճիշտ գնահատում: Սա ճիշտ գնահատում էր չորս ոչ իշխանական ուժերի, ինչպես նաև այս հրաժարականով պայմանավորված՝  նախագահի կողմից: Հիմա եթե տեղի ունենա զուտ անձերի փոփոխություն, որի մասին ես արդեն նշել եմ, ապա չեմ կարծում, որ այդ դեպքում ոչ իշխանական չորս ուժերը բավարարվեն դրանով, և հետագա գործողությունները չշարունակվեն: Իսկ եթե հանրապետության նախագահը կարողանա այս պահի համար, ըստ իս, լավագույն լուծում առաջարկել, այն է՝ իսկապես ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, չորս ոչ իշխանական ուժերին ասի, որ իրենք  ձևավորեն այդ կառավարությունը՝ իրենցից նշանակելով վարչապետ…

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրեն պաշտոններ պետք չեն:

– Այս պարագայում խոսքն ամենևին պաշտոնների մասին չէ; Օրինակ՝  եթե ձևավորեն ինչ-որ կառավարություն, նախագահն առաջարկի ինչ-որ պաշտոններ, բայց ընդհանուր գործելաոճը չփոխվի, այդ դեպքում ճիշտ է, որ մարդիկ հրաժարվեն:

Ի՞նչ ի նկատի ունեք, կմասնավորեցնե՞ք, որովհետև Բարգավաճը եղել է կառավարության կազմում և Ռոբերտ Քոչարյանի, և Տիգրան Սարգսյանի օրոք: Ինչո՞վ պետք է տարբերվի ազգային համաձայնության կառավարությունը այն կառավարությունից, որի կազմում գործել են Բարգավաճը, Դաշնակցությունը:

 – Առաջին հայացքից թվում է, որ եթե դու կառավարության մաս ես կազմում և ունես նախարարներ, ապա քո նախարարներն ազատ են իրենց գործունեության մեջ: Շատ կարևոր է Հայաստանում ձևավորված ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, որը որքան էլ ցանկանանք չտեսնել, դա, ցավոք սրտի, ձևավորվել է հենց իշխանությունների կողմից: Որևէ տարբերակում չի լինում, որ, ասենք, կառավարության այս անդամը կամ որևէ նախարարության ղեկավար շատ լավ է աշխատել և դրանից հետո նրա նկատմամբ պետք է ցուցաբերել դրական վերաբերմունք, իսկ որևէ նախարար, որ ձախողել է, պետք է հեռանա և պատժվի իր ձախողումների համար: Այս երևույթը մեր կառավարության գործունեության մեջ չի որդեգրվել: Ընդհակառակը՝ եթե այդ տեղը պատկանում է որևէ կուսակցության՝ լինի «Օրինաց երկիր», թե Դաշնակցություն, այդ տեղն իրենցն է, նրանք են նշանակում այդ մարդուն: Իսկ հենց քաղաքական ուժը կոալիցիայից դուրս է գալիս, հանկարծ սկսում են հիշել, որ այդ նախարարություններում թերություններ են եղել: Հիմա պետք է մոտեցումը փոխել. երբ որևէ կուսակցության տրվեն նախարարի պորտֆելներ, ապա կուսակցությունը ևս պետք է կրի պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում