Հայտնի դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն հասարակությանը ցնցել է կյանքի հանդեպ պարզ վերաբերմունքով և համեստությամբ, գրում է storystar.ru-ն:
Դերասանը, որին շատերն են սիրում, չի խուսափում հասարակական տրանսպորտից: Ճապոնիայի բնակիչները ցնցվել են կյանքի հանդեպ նրա պարզ վերաբերմունքից և համեստությունից:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ջարեդը բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ է ստացել, որոնց թվում նույնիսկ «Օսկար» կա, սակայն աստղային հիվանդությունը նրան չի սպառնում: Ճապոնիայով մեկ շրջագայությունների ժամանակ նա նախընտրում է սովորական գնացքով տեղաշարժվել՝ հրաժարվելով բոլոր առավելություններից:









































