Հարկավոր է բարեփոխել Ուկրաինան և բարեփոխել շատ արագ։ Ինչպես հաղորդում է Գրուզիա Օնլայնը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Կոռուպցիան արմատախիլ անելը Ուկրաինայի ազգային անվտանգության գլխավոր հարցն է, թիվ 1 հարցը։ Այլապես՝ կոռուպցիան կդառնա դանդաղ գործողության ական՝ դրված պետական մեխանիզմի մեջ»,- ասել է Վրաստանի նախկին առաջնորդը։
Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած ներտնտեսական ծանր իրավիճակին ու արտաքին սպառնալիքին՝ նոր իշխանությունները պետք է առավել սեղմ ժամկետներում վերաձևավորեն ամբողջ պետական համակարգը, այլապես Ուկրաինան կհայտնվի Կրեմլի տոտալ հսկողության ներքո։







































