Ապրիլի 7-ին կսկսվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նիստին կքննարկվի ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը: Դրա համար լուրջ հիմքեր կան՝ ըստ այդ միջազգային հաստատության կանոնակարգի 9 կանոնների:
Նիստին կարող է նաև «շտապ քննարկվել այն սպառնալիքները, որոնք առկա են Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործառնության համար»:
Սրանք օրակարգի հիմնական հարցեր են:
ԵԽԽՎ-ն նաև նախատեսում է լսել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ելույթը, մարմնավաճառության, մարդկանց առևտրի, Եվրոպայում ժամանակակից ստրկության հարցերով հաշվետվություն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսի զեկույցը:







































