ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մեկնաբանություն է տվել՝ դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենթի գործընթացի թողարկման հետ կապված։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամեն օր տվյալ հարցի շուրջ ավելի շատ տեղեկություն է ստանում։ Նա հայտարարել է, որ այդ ամենը ոչ թե իմպիչմենթ է, այլ պետական հեղաշրջում։
Թրամփի կարծիքով՝ դրա նպատակն է «մարդկանցից խլել իշխանությունը, նրանց ձայները, նրանց ազատությունը», ինչպես նաև «ԱՄՆ-ի քաղաքացիներին Աստծո տված իրավունքները»։