ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին վարձել է իրավաբան Ջոն Սեյլին, որը Ուոթերգեյթյան սկանդալի մասնակից է։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
Հայտնի է, որ Սեյլը նրա փաստաբանը կլինի՝ Թրամփի իմպիչմենթի փորձերի ֆոնին, որին փորձում են հասնել դեմոկրատները։
Սեյլի խոսքով՝ իրեն արդեն տեղեկացրել են գործի մասին։
Իրավաբանը հայտարարել է, որ իրավիճակը շատ բարդ է։
Սեյլը նաև հայտնել է, թե ինքն ու Ջուլիանին ինչ դիրքորոշում պետք է զբաղեցնեն Թրամփի իմպիչմենթի հարցով։