Չինաստանում ոստիկանությունը հայտնել է, որ Գուանդուն գավառի Չժանցզյան քաղաքում ավելի քան 10 վագր են սպանել: Վագրերը սպանվել են ծեսերի ժամանակ, որոնք անցկացվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հարուստ գործարարների համար: Վերջիններս այդ կերպ ցանկանում են ցուցադրել իրենց կարգավիճակը:
Կենդանիներից մեկին գտել են 31-ամյա տղամարդու ավտոմեքենայի թափքում: Նրան սպառնում է 10 տարվա պատժաժամկետ և գումարային տուգանք՝ գրում է Mirfaktov-ը:











































