Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Ոչ թե մուկ, այլ աղվես

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգի հին աղվես է, թեև համակարգում հայտնի է բոլորովին այլ «կենդանակերպի նշանով»: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խաղը խաղալ Սերժ Սարգսյանի և իր խնամի Գագիկ Ծառուկյանի միջև: Մի կողմից` նա Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ ջանք չի խնայում` իր խնամուն համոզելու, որ վերջինս դուրս գա ոչ իշխանական «վատ շրջապատից», մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ խնդիր է, ու եթե հանկարծ շարունակի մնալ «հրաշալիների» «վատ շրջապատում», Սարգսյանը կարող է նրա հետ խնդիրներ ունենալ:

Այսինքն` Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել իր գինը Սերժ Սարգսյանի մոտ` նրան համոզելով, որ պետք է համոզել Գագիկ Ծառուկյանին: Բնական է, որպես թիվ մեկ համոզող ներկայանալու է Հովիկ Աբրահամյանը` որպես Ծառուկյանի խնամի:

Դեռ 2011թ. նոյեմբերին ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի որոշման մասին հայտարարելուց հետո հարցազրույց տալով «Ազատություն» ռադիոկայանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու»: Այսինքն, Հովիկ Աբրահամյանը դեռ այն ժամանակ ուներ վարչապետի պաշտոնի հույս:

Գաղտնիք չէ, որ նա վարչապետի պաշտոնը միշտ էլ ավելի բարձր է գնահատել, քան ԱԺ նախագահինը, թեև Սահմանադրությամբ ավելի բարձրը ԱԺ նախագահի պաշտոնն է: Բայց Հովիկ Աբրահամյանը, ինչպես ամեն մի քաղաքացի, ունի Սահմանադրության հետ չսինխրոնացված պատկերացումների և գիտակցության իրավունք:

Խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդհանրապես իշխանական համակարգում տեղի խնդիր, որովհետև իշխանության ներսում սկսվում է բոլորովին այլ մի խաղ, որտեղ Հովիկ Աբրահամյանի խաղացող լինելու վերջին շանսը հենց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջև կամրջի դերն էր: Երբ այդ խնդիրը վերանում է, վերանում է նաև կամրջի անհրաժեշտությունը: Իսկ նոր իշխանական դասավորության և բովանդակության մեջ Հովիկ Աբրահամյանն այլ նշանակություն չունի. նա, ըստ էության դառնում է անցած էտապ, ժամանակավրեպ մի ֆիգուր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կարող է ավելորդ լինել, այլև նույնիսկ դառնալ խանգարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում