Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության նկատմամբ, իր խոսքով, խտրական մոտեցմանը:
«Հանրությունն ուզում է իմանալ՝ արդյոք մյուս բուհերի ռեկտորների ատենախոսությունները զե՞րծ են գրագողությունից»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ-ի նախարարին ինքն առաջարկել է, որ մյուս բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսություններն ուսումնասիրվեն:
Կարդալով նախարարի նամակը՝ Անի Սամսոնյանն ասաց. «Հարգելի պարոն նախարար, ես տեղյակ եմ, որ այդ իրավասությունը Բարձրագույն որակավորման կոմիտեն չունի, ուստի ես չեմ դիմել պարոն Գոգյանին, այլ դիմել եմ նախարար Արայիկ Հարությունյանին»:
Պատգամավորը, վկայակոչելով համալսարանի ուսանողների և շրջանավարտների կոնկրետ դիմումը, ասաց. «Ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտվել են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից»:
«Ո՛չ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ Բարձրագույն որակավորման կոմիտեն այս խնդրից իրենց գլուխը չեն ազատելու»,- եզրափակեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: