Հորդանանում տեղի են ունեցել բախումներ սիրիացի մի քանի տասնյակ փախստականների և տեղի անվտանգության ուժերի միջև՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Զաաթարի ճամբարի բնակիչների խոսքով՝ բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ սիրիացի 4-ամյա տղան ընկել է հորդանանցի ոստիկանի ավտոմեքենայի տակ: Ներկայումս երեխան լուրջ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Փախստականների Զաաթարի ճամբարում ապրողները վրաններ ու ավտոմեքենաներ են այրել, ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Սիրիական կողմի հաղորդմամբ՝ բախումների հետևանքով զոհվել է 1 կին, կան բազմաթիվ վիրավորներ: Հորդանանի իշխանությունների պնդմամբ՝ անկարգությունների հետևանքով 25 մարդ է տուժել, որոնցից 22-ը՝ ոստիկաններ:








































