Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նոր վարչապետը ստիպված կլինի բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ. Բորիս Նավասարդյան

ՀՀ նոր վարչապետը ստիպված կլինի բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ նոր վարչապետի գործունեությունը որքանո՞վ պետք է համաձայնեցված լինի Բրյուսելի հետ և կաշխատի՞ նա Բրյուսելի հետ:

Մասնավորապես անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը օրերս նրա դիտարկումներն էին Բրյուսելում, թե Հայաստանը պատրաստ է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ Բ. Նավասարդյանն ասաց, թե չի կարծում, որ Բրյուսելում օրերս նրա արած հայտարարությունը կարող էր հրաժարականի պատճառ հանդիսանալ, հիմնական պատճառը ներքաղաքական է:

Ըստ Նավասարդյանի՝ Սերժ Սարգսյանը պարզապես հասկանում է, որ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար ինքը ստիպված է գնալ այդ քայլին: «Բայց, բնականաբար, ինչ-որ տեղ Մոսկվայի մեր գործընկերների մոտ Տիգրան Սարգսյանից նստվածք մնացել էր՝ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն էր, ում օրոք շատ լավ էին զարգանում հարաբերությունները ԵՄ հետ, և որը դեռ մեկ տարի առաջ ասում էր, որ ՄՄ-ն Հայաստանի համար չէ: Սա կարող էր ազդել վերաբերմունքի ձևավորման վրա, բայց դա հիմնական պատճառ դժվար թե հանդիսանար»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց, որ կցանկանար Հայաստանում այնպիսի վարչապետ, որը կկարողանար աշխատել Բրյուսելի հետ, բայց հաշվի առնելով ՀՀ իշխանությունների քաղաքականության ուղղվածությունը դժվար է պատկերացնել, որ ՀՀ-ն Բրյուսելի հետ արդյունավետ աշխատող վարչապետ կունենա: Ըստ նրա՝ նոր վարչապետը ստիպված կլինի, հաշվի առնելով մեր ընդհանուր քաղաքական կոնյունկտուրան, առաջին հերթին բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ: «ԵՄ-ն և ԱՄՆ-ն վաղուց են ձեռք քաշել Հայաստանից այն առումով, որ այս փուլում Հայաստանի հետ չեն էլ սպասում սերտ համագործակցություն: Այնպիսի վերաբերմունք կա, որ ով էլ լինի Հայաստանի իշխանության կազմում՝ իր հնարավորությունների չափով կհամագործակցի, իսկ այդ առումով անձը նշանակություն չունի»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում