Thursday, 04 06 2026
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարչապետի հրաժարականի հարցում Պուտինի «մատը խառն է». ֆրանսահայ գործարար

«Որքան էլ անակնկալ էր այս պահին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, այնուամենայնիվ՝ նա վաղուց պետք է հրաժարական տար, բայց հարց է՝ ո՞վ պետք է լինի հաջորդ վարչապետը. սա է վախենալու: Սերժ Սարգսյանը ո՞ւմ պետք է բերի, ո՞վ կհամաձայնի կիսամեռած երկրի տնտեսությունը ղեկավարել, ո՞ր նորմալ անձնավորությունը այդպիսի ռիսկի կդիմի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի հրաժարականի հարցում Պուտինի «մատը խառն է», քանի որ Պուտինի ազդեցությունը Հայաստանում հիմա շատ ավելի մեծ է. «Անշուշտ, Հայաստանը միշտ է լավ եղել Ռուսաստանի հետ, պարզապես վերջերս մեծ թափով ենք մտել իրենց ազդեցության տակ, և ես վստահ եմ, որ Պուտինը պետք է թելադրի ամեն ինչ, խրատի:

Հայաստանը վերջացել է. երանի ես սխալ լինեմ, բայց ես մտածում եմ, որ Պուտինը հիմա, դժբախտաբար, ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա Հայաստանի մնացորդների վրա: Մենք այլևս ազատ չենք: Ամեն օր լուրերով հետևում ենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք»,- ասաց նա:

Վալերի Գործունյանի խոսքով՝ կարևոր է, թե ով կլինի հաջորդ վարչապետը, քանի որ միշտ վատից վատն էլ կա: Մի քանի տարի առաջ խոսում էին Ռալֆ Յիրիկյանի մասին՝ որպես վարչապետի թեկնածուի, բայց ըստ նրա՝ Ռալֆ Յիրիկյանը Ռուսաստանի մարդը չէ, և եթե իրեն ընտրեն, մի քիչ զարմանալի կլինի:

«Ռոբերտ Քոչարյանի տարբերակն էլ ռեալ չեմ համարում, քանի որ նա չունի ժողովրդի աջակցությունը, չնայած երբեմն լսում եմ այնպիսի կարծիք, թե նրա ժամանակ տնտեսական վիճակը ավելի լավ էր. ես դրանում վստահ չեմ: Բայց ամեն ինչ Հայաստանում կարող է լինել. կարող են Քոչարյանին բերել ու ասել՝ ինչու ոչ: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, հուսամ՝ նման բան չի լինի: Հուսամ, որ ավելի վատին չեն բերի: Ես նման բան չեմ կարծում, Ռոբերտ Քոչարյանի գալուն ժողովուրդը չի սպասում», -հավելեց ֆրանսահայ գործարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում