Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Լինելու է մեծ դիմադրություն. քննական գոտի Իրանի հետ սահմանին

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Իրանի նախարարը Հայաստանում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվող ժամանման համատեքստում, որն էլ իր հերթին տեղի է ունենում Հայաստանում ԵՏՄ վեհաժողովի շրջանակում: Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարի և Իրանի էներգետիկայի նախարարի հանդիպմանը երկու նախարարները բնականաբար շոշափել են թե՛ երկկողմ գործակցության, թե՛ ԵՏՄ-Իրան ձևաչափի խնդիրներ:

https://armenpress.am/static/news/b/2019/09/989913.jpg

Այստեղ թերևս կարևոր է հաշվի առնել հանգամանքը, որ օրերս ուժի մեջ կմտնի ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր պայմանագիրը, որը մասնակիորեն բացելու է երկկողմ առևտուրն ու տնտեսական գործակցությունը: Այստեղ, սակայն, թերևս պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ այդ գործակցության համար կարևոր հարթակ Մեղրու ազատ տնտեսական գոտին գործնականում կաթվածահար է, որովհետև այն ունի շենք, սակայն չունի տարածք: Որովհետև տարածքն էլ իր հերթին ունի սեփականատերեր, որի առնչությամբ հարուցված է քրեական գործ: Ըստ քրգործի նյութերի, որի մասին տեղեկություն իրավապահները տարածել էին ամիսներ առաջ, նախկին պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղի համայնքի ղեկավարության հետ հանդիպումներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից, այսպես ասած, տարածքների չափազանց էժան գնով սեփականաշնորհման հարցեր է լուծել՝ տեղյակ լինելով, որ կա ազատ տնտեսական գոտու ծրագիր՝ այդ ծրագրի համար սեփական տարածքն արդեն պետությանը բազմակի թանկ գնով օտարելու ենթադրական ակնկալիքով:

Ի՞նչ ընթացքում է քրեական այդ գործը այժմ՝ կարևոր է ոչ միայն, այսպես ասած, օրինականությունը վերականգնելու, եթե եղել է դրա խախտում, այլ նաև հայ-իրանական տնտեսական գործակցության կարևոր ենթակառուցվածքի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից:

Ի վերջո՝ դա նաև պետության հեղինակության հարց է, երբ հայտարարված է ազատ գոտու գոյության մասին՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարության շրջանից, սակայն մինչ այժմ այդ գոտին չի գործում, որովհետև տարածք չունի:

Խնդիրը, անշուշտ, այն չէ, որ հենց միայն դրանով է պայմանավորված հայ-իրանական տնտեսական գործակցությունը, սակայն դա նաև ցուցիչ է գործնականում, ընդ որում՝ ոչ միայն իրանական կողմի, այլև ընդհանրապես Հայաստանի ներդրումային գրավչության և վստահելիության տեսանկյունից, քանի որ փաստացի կիսատ վիճակում է պետական տնտեսական ծրագիրը:

Այդ առումով, ի դեպ, վարչապետ Փաշինյանը ակնարկել է մի քանի անգամ, որ հարցի լուծման բանալի կարող է լինել նաև մշակվող նոր օրինագիծը, ըստ որի՝ հնարավոր է լինելու առանց դատարանի վճռի բռնագրավել անօրինական սեփականությունը: Կարելի է անշուշտ պատկերացնել, թե ինչպիսի դիմադրություն է լինելու նախկին իշխող համակարգից: Բայց Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը, միաժամանակ նաև միջազգային գործընկերային վստահելիությունը կախված են այն հանգամանքից, թե որքանով է կառավարությունն ունակ հաղթահարելու դիմադրությունն այդ հիմնարար, գործնականում ռեֆորմային նշանակություն ունեցող հարցերում:

Այդ իմաստով Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ճակատագիրը լինելու է ցուցիչներից մեկը, թեև անկասկած է, որ Իրանի հետ գործակցությունը պետք է ինտենսիվանա նաև մյուս բոլոր ուղղություններով, որոնք պայմանավորված չեն Մեղրու տնտեսական գոտու գործունեությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում