Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում Է գտնվում Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով: Ինչպես սեպտեմբերի 29-ին հայտնել Է Daily Telegraph թերթը, այս պնդմամբ հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ գեներալ Նիկոլաս Քարտերը:
«Մարտական գործողությունների փոփոխվող բնույթը ցույց Է տալիս, որ խաղաղության եւ պատերազմի միջեւ սահմանները ջնջվում են»,- մեջբերում Է հրատարակությունը Քարտերի հայտարարությունը:
Գեներալի կարծիքով՝ ներկայում հիմնական սպառնալիքը կապված Է տեղեկատվական տարածության հետ եւ բխում Է Ռուսաստանի եւ Չինաստանի տարածքից:
Daily Telegraph-ի տեղեկատվությամբ՝ իր ելույթում Քարտերը խոստացել Է, որ Մեծ Բրիտանիան իր հակառակորդների գործողություններն առանց պատասխանի չի թողնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: