Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան սրահում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումները: Ելույթից հետո նախարարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հնչած հարցերը վերաբերում էին հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությանը:
Հարցեր են հնչել նաև հայ ինքնության և հայոց լեզվի պահպանման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:









































