Saturday, 06 06 2026
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար

Տիգրան Սարգսյանն ընտրեց այն տարբերակը, որը հնարավորություն է տալիս մնալու ազդեցիկ քաղաքական դաշտում (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի հրաժարականից հետո գլխավոր հարցը մնում է այն, թե ով պետք է զբաղեցնի Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը: «Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում հրաժարականը, որքա՞ն էին դրա ներքին պատճառները, որքա՞ն՝ արտաքին պատճառները, և ապա անցնենք հնարավոր թեկնածուներին:

– Քաղաքական սոցիոլոգիայում կա մի ուղղություն, որը կոչվում է кондиционализм: Այդ տերմինը վերցված է բժշկությունից, այսինքն՝ հիվանդության զարգացմանը նպաստում են որոշակի պայմաններ: Այդ պայմաններից մի քանիսն էլ հենց հիվանդության պատճառներն են: Այդ տերմինով անվանակոչվել է մի ամբողջ ուղղություն:

Իհարկե, Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է մի շարք պատճառներով, բայց կա մի առանցքային գերպատճառ: Դա այն է, որ Տիգրան Սարգսյանը և իր կաբինետը պետք է հեռանային սեպտեմբերի 3-ից հետո, որովհետև եթե կառավարությունը չի կիսում այն կուրսը, որը պարտավորված է իրականացնել, որը որդեգրել է հանրապետության նախագահը, ուրեմն պետք է հրաժարական տա: Նա ներքուստ չի կիսել և չի կիսում այդ կուրսը, և այդ պայմաններում կառավարությունը ստանձնեց իր պարտավորությունները՝ նպատակ ունենալով նախապատրաստել Հայաստանի անդամակցությունը Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ձևաչափին: Այն իրավիճակում, երբ պարզ դարձավ, որ այդ երեքուկես տարիների աշխատանքը մեծ հաշվով ջուրն է ընկնելու և ըստ էության մի կողմ է դրվելու, ապա հասկանալի է, որ այս կառավարությունը պետք է հեռանա, և ինքը՝ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա: Եթե նա հրաժարական ներկայացներ հենց սեպտեմբերի 3-ից հետո, ապա դա կլիներ նախագահին նետված ձեռնոց, իսկ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործիչ է, և պարզ է, որ դա իր համար անընդունելի ճանապարհ էր:

Բացի դրանից՝ կար մի տեսական հնարավորություն՝ այն «և…և»-ը, որի մասին խոսում էր կառավարությունը, բայց համաձայնեք, որ այդ «և…և»-ը վերջնականապես թաղվեց այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի օր առաջ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում ճիգեր էր գործադրում՝ փորձելով համաձայնագրի քաղաքական մասը վավերացնելու միջոցով օգտվել այն նույն հնարավորությունից, որը Եվրամիության կողմից տրվել էր Ուկրաինային: Նա ստացավ շատ կոշտ պատասխան, որ Հայաստանը այլ հարթության վրա է հայտնվել և այսօր արդեն իսկ նախապատրաստվում է անդամակցել ՄՄ-ին, իսկ միառժամանակ հետո՝ Եվրասիական տնտեսական միությանը, ուստի Հայաստանը չի կարող օգտվել նման հնարավորությունից, որից կարող է օգտվել Ուկրաինան, քանի որ վերջինս պահպանել է եվրաինտեգրման գործընթացը շարունակելու դիրքորոշումը: Սա, կարելի է ասել, վերջին կաթիլն է, որը ցույց տվեց, որ «և…և»-ը կմնա տեսական հնարավորություն և իրական քաղաքականության հետ որևէ կապ չի ունենա: Ուստի Տիգրան Սարգսյանի որոշումը ուղղակի պետք է տեղավորվեր որոշակի ներքաղաքական կառուցվածքի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում