Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ փրկել է իտալական զբոսանավի անձնակազմի 11 անդամներին, որոնք, նրանց խոսքով, աշխատել են ստրկական պայմաններում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սալվադոր քաղաքում՝ երկրի արևելյան մերձափնյա տարածքում, որտեղ կառանել է «Մագնիֆիկա» զբոսանավը ավելի քան 3.000 ուղևորով:
Բրազիլիայի իշխանությունները պնդում են, որ անձնակազմի անդամներին ստիպել են օրական 16 ժամ աշխատել՝ հայտնում է INTERFAX-ը:
Նավի տերը՝ իտալական զբոսաշրջային ընկերությունը, հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ չի խախտել Բրազիլիայի և միջազգային օրենսդրության աշխատանքային նորմերը:










































