Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել բախում իրավապահների և աշխատանքից հեռացված ուսուցիչների միջև, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել երկրի կրթության նախարարության շենքի մոտ:
Ուսուցիչները բողոքում են զանգվածային հեռացումների և երկրի կառավարության կոշտ տնտեսական միջոցառումների դեմ՝ հայտնում է RT կայքը:
Բողոքողների գործողությունները հանգեցրել են ոստիկանների հետ բախման, որոնք արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են հավաքվածներին:










































