Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքը կլինի երկրի նախագահ, քանի դեռ ընտրվում է ժողովրդի կողմից, և քանի դեռիր առողջությունը թույլ է տալիս՝ հայտնում է BelTA-ն:
«Եթե առողջ չես, ապա կարիք չկա այստեղ խցկվելու»,- ասել է Լուկաշենկոն:
Բայց նա նաև ասել է, որ չի փնտրում իրավահաջորդ:
«Ես ուշադիր չեմ նայում, թե որտեղ է գտնվում այդ նախագահը: Բայց նա արդեն ինչ-որ տեղ է: Ես հավերժ չեմ և մինչև մահը նախագահ չեմ լինի», – ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ասել է, որ իր երեխաներից ոչ մեկին չի տեսնում որպես Բելառուսի նախագահի պաշտոնում: