Ռուս էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը խոստովանել է, որ Մայամիում հանգստանալիս հայտնի բռնցքամարտիկ Կլիչկոյի հետ միասին նույն շենքում են ապրել:
«Светская жизнь» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում Վարումը պատմել է ամերիկյան իր արձակուրդների մասին, գրում է storystar.ru-ն:
Վարումը, ով Մայամիում սեփական բնակարան ունի, հաղորդել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքները նոր են ավարտվել:
«Իմ ընտանիքին Մայամիում ամեն ինչ դուր է գալիս, իսկ մեր բնակարանը օվկիանոսի ափին է գտնվում, որտեղ մեզ գրեթե ոչ ոք չի անհանգստացնում, բացի Կլիչկոյից, քանի որ մենք նույն շենքում ենք բնակվում»,- պատմել է երգչուհին: Սակայն Վարումը վստահ չէ, թե եղբայրներից որ մեկն է իր հարևանը, քանի որ, նրանք շատ նման են միմյանց:










































