«Թալիբան» խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի նախագահի՝ Ահմեդ Քարզայի եղբոր սպանության պատասխանատվությունը: Ահմադ Վալի Քարզայը ղեկավարում էր Ղանդահարի նահանգային խորհուրդը: Շարժման ներկայացուցիչը նույնիսկ տվել է սպանություն իրականացնողի անունը՝ Սարդար Ահմադ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բրիտանական Sky News-ը փոխանցում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Աբդ Ալ-Գաֆար Սայիդզադի խոսքերը, որ Աֆղանստանի նախագահի եղբայրը սպանվել է իր իսկ բնակարանում: Նշվում է նաև, որ նա թերևս սպանվել է իր մերձավորներից մեկի, հնարավոր է՝ թիկնապահի կողմից:







































