Ուրբաթ օրը պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրենք, որը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հեշտացումը այն օտարերկրացիների համար, ովքեր խոսում են ռուսերեն, և ում ծնողներն ապրել են ԽՍՀՄ-ում: Այս մասին գրում է BBC-ն:
Համաձայն նոր օրենքի` Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսախոս անձինք, որոնց հարազատները նախկինում ապրել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի տարածքում՝ ներկայիս ՌԴ սահմաններում:
Օրենքը նախատեսում է հարցազրույց, որի ընթացքում կորոշվի ռուսերենի իմացության մակարդակը:








































