ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը քնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ:
Լրագրողների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է նախարարը նստած փակ աչքերով, իսկ հետո իջեցնում է գլուխը: Ինչպես նշում է CNBC հեռուստաալիքը՝ Ռոսն այդ դիրքով մնացել է մոտ 15 րոպե:
Առաջին անգամը չէ, որ նախարարը քնում է հանրային միջոցառումների ժամանակ, հաղորդել է հեռուստաալիքը: Մասնավորապես, 2017 թվականին Ռոսին կրկին նկատել են այդ դիրքով Սաուդյան Արաբիայում՝ Թրամփի ելույթի ժամանակ: