Բուլղարական Վարնա քաղաքի Գալաթա շրջանում երեկ հարյուրավոր մարդիկ մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի արձանի բացմանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթի կայքը, Անդրանիկի 6 մետր բարձրություն ունեցող արձանը տեղադրվել է հրապարակի կենտրոնում:
Արձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են բուլղարացի պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Անդրանիկի թոռը՝ Արա Նռանյանը: Նշվում է, որ արձանի տեղադրմանը ընդդիմանում էր Թուրքիան, որը պաշտոնապես բողոք էր հայտնել այս կապակցությամբ: