Ուգանդայի վայրի բնության պահպանության կազմակերպության աշխատակիցները բռնել են 1 տոննա կշռով մարդակեր կոկորդիլոսի:
Ինչպես հայտնում է SkyNews-ը, կոկորդիլոսն արդեն կերել է 4 ձկնորսի:
Կոկորդիլոսին որսալու աշխատանքները տարվել են 4 օր: Վիկտորյա լճի ափին տեղադրվել էր մսով թակարդ, որին ամրացվել էր մետաղե կեռիկ: Այն բանից հետո, երբ կենդանին կուլ էր տվել խայծը, նրան կապել ու տարել էին բեռնատար: Սողունին կտեղափոխեն Մերչիսոն Ֆոլսի ազգային պարկ:
Փորձագետները կարծում են, որ հսկան մոտ 80 տարեկան է:











































