Որոշ տեղեկություններով՝ ՀՀԿ-ում վարչապետի հավանական թեկնածու է համարվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով կարող է անցումային վարչապետ լինել:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ինքը դառնա ՀՀ վարչապետը, Վիգեն Սարգսյանը նման պատասխան տվեց. «Ես մամուլի հետ շփվում են նախագահի աշխտակազմի մամուլի ծառայության միջոցով»: Վիգեն Սարգսյանը նաև հրաժարվեց ասել, թե նման ցանկություն ունի, թե ոչ:
Նախագահականի աշխատակազմի մամուլի ծառայության միջոցով պարոն Սարգսյանին ուղղված մեր հարցերը, թե Վիգեն Սարգսյանին նման առաջարկ արվե՞լ է, դեռ չեն պատասխանվել:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը բավական երկար եղել է Ռոբերտ Քոչարյանի օգնականը: 2009-ից դարձել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկակավարի տեղակալ, հետո՝ աշխատակազմի ղեկավար: Ի դեպ՝ անկուսակցական է:










































