Tuesday, 30 04 2024
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը

Արման Բաբաջանյանը նախաձեռնում է Հրայր Թովմասյանի կախակայման առանձին գործընթաց

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Քննարկման ժամանակ վիճաբանություն սկսվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի միջև։

Բանն այն է, որ արդեն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պետաիրավական հանձնաժողովի նախագահին ներկայացրեց լրացուցիչ դիմում, որը կրկին վերաբերում էր Հրայր Թովմասյանին, մասնավորապես անօրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրվելուն։ Պատգամավորը խնդրեց դիմումը կցել արդեն իսկ պատրաստված նախագծին՝ որպես լրացուցիչ հիմք։

Ըստ Բաբաջանյանի՝ թեև որպես նախագծի հիմք ընտրվել է Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում կարգապահական խախտում կատարելը, բայց պետք է սկսել գործընթացի սկզբից, որովհետև Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամ դառնալու ողջ գործընթացը ընթացել է Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով, որի մեջ ներգրավված է եղել իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը, որի անդամ է եղել Հրայր Թովմասյանը և Ազգային ժողովի ղեկավարությունը։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ուղղված դիմումում, որը պատրաստվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, նշվում են բոլոր հիմքերը։

Մասնավորապես այն, որ 2018 թվականի փետրվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը նույն օրը ներկայացրել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Տեղեկացնենք, որ այդ ժամանակ պարոն Թովմասյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել և շարունակել է որպես պատգամավոր իր գործունեությունը՝ փետրվարի 21-ին մասնակցելով, օրինակ, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Արդեն մարտի 1-ին պատգամավորները ԱԺ-ում քննարկել են Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը, և մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքում՝ 2 անվավեր ճանաչված քվեաթերթիկով, 64 կողմ և 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ: Նույն օրը, երդվելով Ազգային ժողովում, Հրայր Թովմասյանը փաստացի ստանձնել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, իսկ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺՈ-008-Ա որոշումը: Փաստացի Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավորի (անդամ) պաշտոնը ստանձնել է, երբ դեռ վայր չէր դրել պատգամավորական մանդատը, իսկ Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանված պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջի համաձայն. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

Հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ԱԺ պատգամավորի պարտականությունների համաձայն, ի թիվս այլնի, պատգամավորը պարտավոր է ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը: «Տեղեկացնեմ, որ մասնագիտական խմբի հարցմանն ի պատասխան, թե արդյոք Հրայր Թովմասյանը հրաժարվե՞լ է պատգամավորի մանդատից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել է. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-008 որոշման համաձայն»,- դիմումում նշել է Բաբաջանյանը։ Ավելին, հարցմանն ի պատասխան տրամադրված փաստաթղթի պատճենից պարզ է դառնում, որ մարտի 2-ին Արա Բաբլոյանը ստորագրել է N 2 արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը և ԱԺՈ-008 որոշումը, դրանով իսկ փաստելով, որ Հրայր Թովմասյանը չի ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը և Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է. «Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում», վաղաժամկետ դադարեցվել է իր լիազորությունները:

«Հարկ ենք համարում նշել, որ նման արձանագրություն ընդունելու լիազորություն ՀՀ ԱԺ նախագահը չի ունեցել, քանի որ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ էր առաջնորդվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ դիմելով Սահմանադրական դատարան, որպեսզի լուծի այդ հարցը: Սակայն հաշվի առնելով, որ այդ ժամանակ ուժի մեջ մտած չի եղել Սահմանադրության 168-րդ հոդվածը (այն ուժի մեջ էր մտնելու նույն թվականի ապրիլի 9-ից հետո), ապա առաջնորդվելով Կանոնակարգի 5-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորություններով՝ ԱԺ նախագահը կարող էր հրավիրել ԱԺ խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեր այդ հարցը և առաջնորդվելով Կանոնակարգի 157-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով որոշում կկայացվեր: Ի դեպ, պետք է նաև ավելացնել, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող էր մեկ ամսվա ընթացքում պատգամավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և այդ ժամկետի ընթացքում արդեն իսկ ուժի մեջ մտած կլիներ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ մասը»,- նշված է դիմումում։

Հրայր Թովմասյանի կողմից անօրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրվելու հիմքերի ներկայացումն ակնհայտորեն բորբոքեց վերջին շրջանում իր անհավասարակշիռ պահվածքով աչքի ընկնող ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Նա, ընդհատելով Բաբաջանյանի ելույթը՝ հարցրեց. «հումորի երեկո՞յի ենք եկել»՝ ըստ էության ի ցույց դնելով ներկայացնող հիմքերի վերաբերյալ իր անտեղյակությունը։

Արման Բաբաջանյանը նշեց, որ իր դիմումը պետք է կցվի ներկայացված նախագծին և ինչու չէ նաև հետ կանչի վիճահարույց որոշումը, և դիմելով ՍԴ-ը՝ պահանջի դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Պատգամավորների միջև վեճը փորձեց հարթել Վլադիմիր Վարդանյանը։ Անդրադառնալով դիմումին, Վարդանյանը նշեց, որ սահմանված ընթացակարգը չի նախատեսում պատգամավորի կողմից որևէ առաջարկի ներկայացում։ Ըստ Վարդանյանի՝ ԱԺ-ի կողմից կայացված որոշման սահմանադրականության հարցը այլ ընթացակարգ է նախատեսում։ Մասնավորապես, ԱԺ պատգամավորների կողմից 1/5-ը կարող է առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ նախագահի, կամ ԱԺ որոշումն առհասարակ։

Արման Բաբաջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնել պատգամավորների 1/5-րդի համաձայնությամբ վիճարկել նախկին ԱԺ-ի կողմից կայացված որոշման սահմանադրականությունը։ «ՍԴ դիմելով՝ մենք պետք է իրավական գնահատականի արժանացնենք Արա Բաբլոյանի և ՀՀԿ-ի կողմից այս ամբողջ ապօրինությանը։ Մենք հիմա դրած Հրայր Թովմասյանի վարքն ենք քննարկման առարկա դարձնում, բայց ես առաջարկում եմ գնալ սկիզբ, որտեղից սկսվել է կեղծիքների շղթան։

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը տեղի է ունեցել կեղծիքներով և ապօրինություններով։ Այդ որոշումը պետք է հետ կանչել»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ՍԴ դիմելու գործընթացին զուգահեռ իրավապահ համակարգը կատարված ապօրինությանը պետք է տա իրավաքրեական գնահատական։

Պատգամավորը նաև նշեց, որ, բացի ՍԴ դիմելուց, կա նաև երկու այլ ճանապարհ, որոնցով գնալու տարբերակները ևս այս պահին քննարկում են իրավաբանների հետ։ «Այս ամենին զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի Ազգային ժողովը անպայման քաղաքական գնահատական տա նախկին ԱԺ-ի կողմից ապօրինի կերպով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու հակաօրինական որոշմանը»,- եզրափակեց պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում