Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մի քիչ վախեցե՛ք, պարոնայք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն նախկին, բայց, թերևս, կարելի է ասել՝ նաև ապագա նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հայտարարել է, թե չպետք է հաղթել ԿԸՀ անդամ դառնալու մրցույթում և հետո վախենալ ԿԸՀ անդամ դառնալուց:

Գարեգին Ազարյանն անկասկած նկատի է ունեցել այն երկու երիտասարդ աղջիկներին, ովքեր հաղթել էին երիտասարդ օմբուդսմենի հայտարարած մրցույթում և նրա կողմից ներկայացվել նախագահին, որպեսզի վերջինս նրանց նշանակի ԿԸՀ անդամ: Սակայն նշանակվելուց մի քանի ժամ առաջ աղջիկները ինքնաբացարկ էին հայտնել: Դե, հասկանալի է, երևի վախեցել էին: Ընտրություն կեղծելը հեշտ բան չէ: Իսկ ԿԸՀ անդամ այլ բանի համար չեն նշանակվում: Այնտեղ այլ անելիք չկա` կամ կեղծում ես, կամ աչք փակում կեղծիքի վրա, ինչը գրեթե նույն բանն է: Եվ զարմանալի չէ, որ երիտասարդ աղջիկները հրաժարվել են:

Ինչո՞ւ հենց սկզբից չեն հրաժարվել: Դե, գուցե մինչև վերջին պահը փորձել են հավատալ, որ, ասենք, հաջորդ ընտրությունը չի կեղծվելու, բայց ինչ-որ պահի նրանց երազանքները փշրվել են: Կամ գուցե աղջիկները չեն իմացել, որ մրցույթը ԿԸՀ անդամության համար է, այլ մտածել են, որ, ասենք, հեռուստահաղորդավարների մրցույթ է, որ իրականացնում է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Չէ՞ որ նա մի քանի ամիս առաջ զբաղվում էր հեռուստատեսային պրոդյուսերությամբ: Մի խոսքով, երիտասարդ աղջիկները վախեցան, չգնացին, ինչը, իհարկե, նրանց մասին դրական է խոսում` նրանք, ուրեմն, իսկապես նամուսով աղջիկներ են և պատրաստ չեն, գոնե այս տարիքում, ընտրակեղծարարությամբ զբաղվել:

Իսկ ահա Գարեգին Ազարյանն առնական ընտրակեղծարարի ինքնավստահությամբ հայտարարում է, որ ԿԸՀ անդամ լինելուց չպետք է վախենալ: Դե իհարկե, ինչ կա վախենալու, եթե մեջքիդ իշխանությունն է կանգնած և մահակներով կպաշտպանի այն թվանկարչությունը, որով զբաղվում է ԿԸՀ-ն Հայաստանում արդեն մեկուկես տասնամյակ: Միայն թե Գարեգին Ազարյանին չի սազում «կծել» երիտասարդ աղջիկներին: Դե, հիմա աղջիկ են, բա հո Գարեգին Ազարյանի փորձառությունը չունեն, որը 2007 թվականից Հայաստանում ընտրություն է նկարում իշխանության համար:

Բայց Ազարյանը, թերևս, պետք է մեկ-մեկ վախենա: Ի վերջո, արագ փոփոխվող աշխարհ է, որում Հայաստանն ընդամենը մի փոքր նավակի նման ճոճվում է աջ ու ձախ: Այսօր իշխանությունն, ասենք, Գալուստ Սահակյանին է մի թեթև «քցում» երկխոսության թեմայով, վաղը, մեկ էլ տեսար, Ազարյանին «քցեն», այն էլ՝ խոշորով: Ընդհանրապես, մեր իշխանական համակարգի տարբեր առանցքային ներկայացուցիչների մեջ նկատվում է վախի իսպառ կորուստ: Դժվար է ասել՝ դա ամոթի իսպառ կորստի՞ հետևանք է, թե՞ ամոթի կորուստն է վախի իսպառ կորստի հետևանք, բայց, այսպես թե այնպես, դա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում: Մի քիչ վախեցեք, պարոնայք, դա ձեզ զերծ կպահի բաներից, որոնք հետագայում ձեզ կզրկեն մեղմացուցիչ հանգամանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում