Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը Zvezda հեռուստաալիքին պատմել է, թե հատկապես ինչպես է երգիծաբանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, խոչընդոտում մոսկովյան բնական նրա այցերին:
Ժորինի խոսքերով, Ստեպանենկոն միտումնավոր ընտրում է այնպիսի ժամանակ, որը Պետրոսյանին հարմար չէ թույլատրելի այցերի համար: «Դատավարության ամբողջ ընթացքում (նախկին ամուսինների միջև գույքի բաժանման վերաբերյալ), նա չի կարողանում մտնել Զաչատևսկու նրբանցքում գտնվող իր սեփական բնակարանը, որտեղ գտնվում են նրա անձնական և աշխատանքային իրերը»,- շեշտել է փաստաբանը: Նա պարզաբանել է, որ Ստեպանենկոն թույլ է տալիս մուտք գործել բնակարան միայն այն օրերին, երբ Պետրոսյանը Մոսկվայում չէ:
Ժորինը նաև հաղորդել է, որ բնակարանը Պետրոսյանի սեփականությունն է և ցանկացած պահի, սեփականատիրոջ պահանջով, այն կարող է բացվել: «Բայց Եվգենի Վահանովիչը խաղաղ հանգուցալուծման կողմնակից է, նա չի ուզում սրել իրավիճակը»,- նշել է փաստաբանը:
Պետրոսյանն ու Ստեպանենկոն միասին ապրել են ավելի քան 30 տարի և բաժանվել են 2018-ին: Ամուսինների կողմից ձեռք բերված գույքի բաժանման գործընթացը դեռ ավարտված չէ: