Մադրիդի «Ռեալ»-ի փոխնախագահ Պեդրո Լոպես Խիմենեսը հայտնել է, որ «արքայական ակումբ»-ը որևէ կապ չունի ՖԻՖԱ-ի` «Բարսելոնա»-ի նկատմամբ պատժամիջոց կիրառելու հետ:
«Ո´չ «Ռեալ»-ը, ո´չ ես որպես ՖԻՖԱ-ի անդամ, որևէ կապ չունենք «Բարսելոնա»-ի նկատմամբ կիրառած սանկցիաների հետ: Խաղացողների կարգավիճակի կոմիտեի կազմը ոչ մի առնչություն չունի Ֆլորենտինո Պերեսի հետ:
Իմ նշանակումը համաձայնեցված էր Եվրոպական ակումբների միության հետ, որին անդամակցում է նաև «Բարսելոնա»-ն: Իմ այցելած երկու խորհրդակցություններից որևէ մեկում չի քննարկվել կատալոնական ակումբի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը»,- Goal. com-ը մեջբերում է փոխնախագահի խոսքերը:








































