Պետք է ազգայնացնել ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները, առաջին հերթին՝ հանքային ռեսուրսները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով՝ հանքային հարստությունները, ընդերքը ողջ ժողովրդինն է, համաժողովրդական սեփականություն է, և ոչ ոք իրավունք չունի գերշահույթներ ստանալ դրանց շահագործումից: Ռ.Թովմասյանը շեշտեց, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ևս վերջերս խոսեց այս խնդրի մասին՝ կարևորելով ընդերքի ռեսուրսների՝ ի շահ ժողովրդի օգտագործումը: