«Մեր իշխանությունը մտահոգվելու ոչինչ չունի: Բոլորիս է հայտնի, որ վարչապետը կուլիսներում պայմանավորվածություններ ձեռք չի բերում, և ես շատ թերահավատորեն եմ վերաբերվում Վանեցյանի այն հայտարարությանը, թե վարչապետը ամեն օր մարդ է ուղարկում: Դրան կանդրադառնա ինքը՝ վարչապետը և կպարզաբանի»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Վանեցյանի հայտարարությանը:
Նա նշեց, որ իշխանությունն իր գործողություններից վախենալու բան չունի: