ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի զինված ուժերի արդիականացման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրին: Համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Համաձայն հրամանագրի, պաշտպանության նախարարությունը, արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է բանակցություններ վարի աբխազական կողմի հետ և համաձայնագիր ստորագրի:
Մոսկվայի կողմից Աբխազիայի զինված ուժերի արդիականացման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել օգոստոսի վերջին: Ֆինանսական աջակցության չափը չի բացահայտվել:
2016-ի նոյեմբերին Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ համատեղ ուժային խմբավորման վերաբերյալ համաձայնագիրը: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս ռուս զինծառայողին, սպառնալիքի դեպքում, իր վրա վերցնել համատեղ ուժերի հրամանատարությունը: Այս նախաձեռնությունը կողմերը քննարկում են 2014 թվականից: