Ռուսական կործանիչներն արգելափակել են Սիրիայի վրա իսրայելական գրոհը։ Այս մասին հաղորդում է Avia.pro կայքը։
Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները նախատեսել են գրոհել Դամասկոսի արվարձանի վրա։ Երկու ռուսական կործանիչներ Խմեյմիմ ավիաբազայից դուրս են եկել դեպի հարավ–արևելք, ինչով, փաստացի, փոխել են Իսրայելի գրոհելու ծրագրերը։
Բացի այդ, աղբյուրների համաձայն, սիրիական ՀՕՊ համակարգը իսրայելական անօդաչու սարք է խոցել։
Սեպտեմբերի 19-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանը Սիրիայի բանակին թույլատրել է օգտագործել C-300 զենիթա–հրթիռային համակարգերն ընդդեմ Իսրայելի ավիացիայի։