«Դավոսի ֆորումոից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց ճիշտն ասած ասած աշխատանքային գրաֆիկս շատ խիտ էր և չհաջողվեց բավարարել հանդիպման նրա խնդրանքը»,- այս մասին սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Փաշինյանը նշեց, որ ինքն արել է իր քայլը՝ առաջարկելով քաղաքացիներին միանալ իրեն. «Արդյունքում պարզվել է, որ շատերն են այդպես մտածել և ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր քայլ են արել, հեղափոխության նույնքան հեղինակներն են, որքան մենք, երբ սկսեցինք անել մեր քայլը»,- հավելես վարչապետը: