Ի՞նչ է արվում՝ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու ուղղությամբ: Այս հարցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ կա գործողությունների ծրագիր, մեծ պլան՝ ռազմավարական նշանակություն ունեցող, և արվում է ամեն ինչ, որ հասնենք այնպիսի մի արդյունքի, երբ մեր բնակչությունը, ցանկացած քաղաքացի, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան՝ Վճռաբեկը կամ որևէ մարզի դատարան, որոշում է կայացրել, դատական ակտ է կայացրել, առանց կասկածի կամ վերապահման ընդունեն, որ դա իրոք ճշմարիտ է:
«Ես կարող եմ պնդել, որ ունենք նորմալ դատական համակարգ, այն բավական կայուն է, կան թերություններ, որոնց շտկման ուղղությամբ ակտիվ գործողություններ են կատարվում»,- ասաց նա: