Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Սերժ Սարգսյանը «մատ արեց» «հրաշալի քառյակին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա:

Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել և պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ: Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել, զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան: Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տ. Սարգսյանը հրաժարական չի տալու: Ավաղ, «Ժողովուրդ»-ը հավատաց Բերբերյանի երդումներին:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան ՀՀ բոլոր նախարարներին կանչել է իր՝ արդեն նախկին աշխատավայր: Հավանաբար, նա հրաժեշտ կտա գործընկերներին. մնում է սպասել Սարգսյանի հավատարիմների հրաժարականներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը լրջագույն փոփոխություններ է անելու պետական համակարգում: Այս քայլով նա, ըստ էության, «մատ արեց» «հրաշալի քառյակին»: Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ և հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն: Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն դուրս գալ հրապարակ և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում