62-ամյա ռուս երգիչը հանրությանը ներկայացրել է իր 9-ամյա դստերը՝ Մարիանային, գրում է viva.ua –ն:
Օրերս Օլեգ Գազմանովը իր դստեր՝ Մարիանայի հետ այցելել է Moscow Fashion Week 2014-ը: Հարկ է նշել, որ աղջիկը մեծանալով նմանվել է իր հայտնի հորը: Այս տարի Մարիանան չորրորդ դասարանում է սովորում, ինչի մասին Գազմանովի կինը՝ Մարինան, պատմել է սոցցանցի իր բլոգում:
Նորաձևության շաբաթին Օլեգը հագել է վառ-կապույտ թեթև պիջակ և մուգ տաբատ, իսկ Մարիանան փայլել է արծաթագույն զգեստով:









































