ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել լրացուցիչ զինվորականներ Մերձավոր Արևելք ուղարկելուն։ Նա նշել է, որ նման գործողությունների պատճառը Իրանի ենթադրյալ գրոհն է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա։
Էսպերն ընդգծել է, որ ԱՄՆ–ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, սակայն Պենտագոնը «ռազմական գործողությունների մեծ քանակությամբ տարբերակներ» ունի։
Բացի այդ, նախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած են Սաուդյան Արաբիայի պաշտպանական ենթակառուցվածքը ամրապնդելուն ուղղված օգնության վրա։