Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Ռոբերտ Քոչարյանի գործի հերթական վճիռը. վերջապես սկսում է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդպես է որոշել Ընդհանուր իրավասության դատարանը, մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը: Այդպիսով, ենթադրվում է, որ ի վերջո մեկնարկելու է «դարի դատավարությունը», որի ընթացքում Հայաստանի հանրությունը պետք է ստանա թե՛ Մարտի 1-ի ողբերգության, թե՛ ընդհանրապես Հայաստանում հետանկախական գրեթե ամբողջ շրջանում ձևավորված և իշխած համակարգի գործունեության բոլոր, այսպես ասած, աղմկոտ և ողբերգական դրվագների առաջ բերած հարցերը: Հարցեր, որոնք հանրությանը հուզել են տարիներ շարունակ, հարցեր, որոնք կապված են հանրությանը արցախյան հաղթական շարժմամբ և հաղթանակով ձևավորված պետականության տիրոջ կարգավիճակից, այսպես ասած, մուրացիկի կարգավիճակի հասցնելու հետ, որոնք կապված են հաղթանակած պետության քաղաքացուն գոյատևման ռեժիմի մեջ մտցնելու հետ:

Ներկայումս եկել է այդ հարցերի պատասխանը ստանալու ժամանակը, և Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն այդ հնարավորությունն է:

Ընդգծենք՝ հնարավորությունը հարցերի պատասխան ստանալ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանից, այլ անցնող գրեթե երեք տասնամյակի բոլոր դերակատարներից՝ նախագահներից մինչև նախարարներ, զինվորական և քաղաքական գործիչներ: Ի վերջո, հետանկախական ամբողջ շրջանը անցել է նրանց հավաքական ներգրավվածությամբ, և այդ ներգրավվածությունը պետք է լինի նաև դատավարության ընթացքում, որպեսզի ոչ մի հարց չմնա անպատասխան, և որևէ մեկը չկարողանա խուսափել իր բաժին պատասխանատվությունից, իր արարքներից, կարգավիճակից բխող պատասխանատվությունից:

Դատավարությունը լինելու է այդ համակարգի առերեսումը հանրության հետ: Եվ, իհարկե, համակարգի տարբեր դերակատարները հարցեր են տալու միմյանց, միմյանց են փորձելու մերկացնել, կամ թեկուզ պաշտպանել, փորձելու են դիմել տարաբնույթ մանիպուլյացիաների՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Բայց նաև այդ ճանապարհով է, որ հանրության առաջ նրանք բացվելու են, բացվելու է այն փակ համակարգը, որը թեև հեռացվել է իշխանության կարգավիճակից 2018-ի ապրիլ-մայիսին, այդուհանդերձ շարունակում է հանրության համար մնալ զգալիորեն փակ: Այս իմաստով խիստ խորհրդանշական է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ հերթական վճիռը դատարանը կայացնում է Անկախության տոնի նախօրեին: Բանն այն է, որ դատավարությունը, որ պետք է ի վերջո մեկնարկի, մեծ հաշվով՝ Անկախության դատավարությունն է, կամ, այլ կերպ ասած՝ միջոցն է պարզելու այն հարցի, թե ո՞վ էր «կալանքը» ընտրել, որպես Հայաստանի Անկախության խափանման միջոց, ովքե՞ր էին խափանել Հայաստանի թանկ գնով ձեռք բերած անկախությունը, ինչու, ինչպես, ինչ մոտիվացիայով կամ պատճառով: Սա հաշվեհարդար չէ, սա անցած մոտ երեսնամյա ուղին վերից վար հասկանալու մի հնարավորություն է, գուցե արտառոց հնարավորություն, որի առիթը ցանկալի է, որ չլիներ, բայց, ի վերջո, այդ առիթը տվել է հենց նույն համակարգը:

Ըստ այդմ, որպեսզի այլևս չկանգնի այդպիսի առիթների անհրաժեշտության առաջ, հանրությունը պետք է կարողանա օգտագործել այս արտառոց հնարավորությունը: Դա ճանապարհ է դեպի իրական Անկախություն, կամ առավելագույնս ամբողջական Անկախություն, երբ պետությունը կախված է միայն ու միայն սեփական քաղաքացու կամքից: Իսկ ահա թե ինչից է կախված այդ կամքը, սա արդեն այլ խոսակցության առարկա է, իհարկե, ոչ պակաս, գուցե ավելի կարևոր, ինչի մասին՝ հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում