Friday, 26 04 2024
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Քոչարյանի խորտակված հույսը․ երկարատև կալանքի հեռանկարը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Անկեղծ լինենք՝ այս որոշումը միանգամայն կանխատեսելի էր, որովհետև մի քանի օր առաջ նույն դատավորն արդեն մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, ու խիստ անհավանական կլիներ դիրքորոշման արմատական փոփոխությունը հաշված օրերի ընթացքում։

Դատական համակարգն աստիճանաբար ադապտացվում է նոր իրողություններին ու նույնիսկ այն պարագայում, երբ վեթինգ չի իրականացվել, կամ անցումային արդարադատության գործիքակազմը չի ներդրվել։ Դատական համակարգն, ըստ էության, մնացել էր նախկին համակարգի ռեստավրացիայի վերջին միջոցը, սակայն հիմա Ռոբերտ Քոչարյանը ու նրա թիմն իրենց հույսը չեն կարող դնել անգամ Հրայր Թովմասյանի ՍԴ-ի վրա, որովհետև նույնիսկ Բարձր դատարանի կայացրած վիճահարույց որոշումը, միանշանակ, լուծումեր չտվեց, այսպես ասած, Քոչարյանի գործին ու իրավիճակն ավելի խճճեց։

Մյուս կողմից երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ի դերև են անում հին համակարգի ռեստավրացիայի բոլոր հնարավորությունները։ Խոսքը, առաջին հերթին, այն մասին է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վերջնականապես ազատվում են հին համակարգի անգամ անուղղակի ազդեցությունից։

Նման իրավիճակում գրեթե 100 տոկոսով կանխատեսելի է, որ նախկին համակարգի ապամոնտաժման ու նրան իրավա-քաղաքական գնահատական տալու գործընթացներն ավելի կակտիվանան, իսկ այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանը կարող է միայն երազել ազատության մեջ հայտնվելու, առավել ևս՝ արդարացվելու մասին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ, սակայն բոլորն են հասկանում, որ սա ավելի շատ ֆորմալ բնույթ ունի ու հազիվ թե ազդի այսօրվա ստատուս-քվոյի վրա։

Մյուս կողմից՝ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ դա ուղեկցելով վերջինիս հանդեպ անվայելուչ հայտարարություններով։ Բայց անգամ այս պարագայում դժվար է անկողմնակալության մեջ դատավորին մեղադրելը, որովհետև նա, օրինակ, արտերկիր մեկնելու հնարավորություն ընձեռեց Սեյրան Օհանյանին՝ բուժման կուրս անցնելու նպատակով, ընդ որում՝ Աննա Դանիբեկյանն այս որոշումը կայացրեց առանց խորհրդակցական սենյակ մտնելու։

Երկրորդ նախագահն օրեր առաջ դատարանում հայտարարել էր՝ ինքը որևէ տեղ փախչող չէ․ «Դատախազության աշխատողների համար դժվար է սա հասկանալը, ընդհանրապես, բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախնի։ Հասկանում եմ, որ իրոք դժվար է իրենց համար սա պատկերացնել և շատ-շատերի համար, եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»։

Դատարանը նրան փաստորեն չհավատաց, իսկ Սեյրան Օհանյանը կարող է նույնիսկ երկրից ժամանակավորապես բացակայել։ Սա ավելի ընդգծված, որոշակի է դարձնում Ռոբերտ Քոչարյանի երկարատև կալանքի հեռանակարը՝ արձանագրելով նրա օտարումն անգամ յուրայիններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում