Վաղ հասակում ծխելը սկսած տղամարդկանցից ծնվում են գեր որդիներ, պնդում են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է European Journal of Human Genetics գիտական ամսագրում։
Նրանք նման եզրակացության են հանգել մի հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 9886 հայրեր։ Ընդ որում, նրանցից 5376-ը ծխող են եղել իրենց կյանքի ինչ-որ շրջանում, իսկ ևս 166-ը սկսել են կանոնավոր ծխել մինչ իրենց 11 տարեկան դառնալը։
Գիտնականներին հաջողվել է հաստատել, որ գոյություն ունի օրինաչափություն. որքան վաղ է հայրը սկսել ծխել, այնքան գեր են նրա որդիները։
Այսպես, նշված վերջին կատեգորիայի տղամարդկանց որդիները 10-15 կգ-ով ավելի ծանր են կշռել իրենց հասակակիցներից։










































