Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը շնորհավորեց լրագրողներին, իրեն և «համայն» հայ ժողովրդին Հարավային Սուդանի Հանրապետության ճանաչման առթիվ:
Նա նշեց, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչումը կարևոր նշանակություն ունի ԼՂ հարցի համար: «Ի դեպ, մեծ տերությունները առաջինն էին, որ ճանաչեցին Հարավային Սուդանը: Նրանք մրցակցում էին, թե ով ավելի շուտ կճանաչի»,- ասաց Շաքարյանցը:








































