Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 22-րդ գումարման Կնեսետի (խորհրդարան) սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում, ձայների 99,8 տոկոսի հաշվման արդյունքներով խորհրդարանական երկու աթոռ Է զիջում հիմնական մրցակցին՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Գրեթե վերջնական» տվյալների համաձայն, «Կախոլ-Լավան»-ը 33 աթոռ Է ստանում 120-տեղանոց Կնեսետում, «Լիկուդ»-ը՝ 31:
Երրորդ տեղում «Միավորված արաբական ցուցակն» Է, որին կհատկացվի 13 պատգամավորական մանդատ: Խորհրդարանում ինն աթոռ կստանա ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, ութական տեղ՝ ռուսախոս իսրայելացիների «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցությունը՝ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, եւ «Տորայի միավորված հուդաիզմ» ծայրահեղ ուղղադավան կուսակցությունը: Խորհրդարանում պատգամավորներ կունենան եւս մի քանի կազմակերպություններ: Ընտրություններին մասնակցել Է 29 կուսակցություն:
Ինչպես նշում Է Իսրայելի Kan պետական ռադիոն, կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները, արաբական դաշինքի աջակցությամբ, որը նախկինում երբեք կառավարության մաս չի կազմել, կարող են ակնկալել Կնեսետի 57 պատգամավորի աջակցությունը: Աջ եւ կրոնական կուսակցությունները, որոնց վրա հենվում Է Նաթանյահուն, 55 տեղ են վերահսկում խորհրդարանում: Ո՛չ կենտրոնամետները, ո՛չ Էլ աջերն առայժմ ի վիճակի չեն կազմել նվազագույն անհրաժեշտ 61 պատգամավորից բաղկացած կոալիցիա: Սպասվում Է, որ ձայների հաշվման վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին: Ինչպես նշում Է ԿԸՀ-ն, դա կապված Է այն բանի հետ, որ անհրաժեշտ Է ավարտել աշխատանքը 14 տեղամասում, որտեղ խախտումներ են գրանցվել եւ գանգատներ են ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: